Ադրբեջանը պատրաստվում է փախստականների «մեծ վերադարձին» Ղարաբաղ. Անադոլու

Ադրբեջանը պատրաստվում է փախստականների «մեծ վերադարձին» Ղարաբաղ, հաղորդում է Անադոլուն։

Ադրբեջանի պետական բյուջեից տրամադրվել է մոտ 1,3 մլրդ դոլար գրավյալ տարածքներում ենթակառուցվածքների և բնակելի շինությունների կառուցման կամ վերականգման համար։

Թուրքական ընկերությունների մասնակցությամբ կառուցվում են երկու ճանապարհներ դեպի Շուշի, որոնցից մեկը պատրաստ կլինի ս․թ․ աշնանը։ Աշնանը պատրաստ կլինի նաև Ֆիզուլիի օդանավակայանը։ Նախատեսվում է կառուցել օդանավակայաններ Լաչինում և Զանգելանում։

Բաքվի ծրագրերի մեջ է մտնում նաև Հայաստանի հետ սահմանակից Զանգելանը վերածել լոգիստիկ կենտրոնի։ Ադրբեջանը նախատեսում է վերականգնել Աղդամը և բնակեցնել այն 50 հազար բնակիչներով 3 տարիների ընթացքում։

Ադրբեջանը ակնկալում է թուրքական ընկերությունների ակտիվ մասնակցությունը վերականգնողական գործընթացներում, տեղեկացնում է Անադոլուն։

Понравилась статья? Поделиться с друзьями: