10 նշան, որոնք վկայում են այն մասին, որ դուք քիչ եք ջուր խմում

Ջրազրկումը կարող է մեծ վնաս հասցնել մարդու ինչպես ֆիզիկական, այդպես էլ հոգեկան առողջությանը։ Ահա թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ջրի պակասն օրգանիզմում։

Չորացած մաշկ

Քսուքներից ու տարբեր կոսմետիկ միջոցներից առավել խոնավեցնում է մաշկը սովորական ջուրը։ Եթե խմում եք բավարար քանակությամբ ջուր, մաշկը դառնում է էլաստիկ և խոնավ։

Փորկապություն

Ջրի ոչ բավարար օգտագործման հետևանքով դժվարանում է աղիների աշխատանքը։ Իսկ փորկապության պատճառով կարող են ի հատ գալ ավելի լուրջ առողջական խնդիրներ։

Մկանային ջղաձգումներ

Մկանային ջղաձգումները կապված են ֆիզիկական ակտիվության հետ, սակայն կարող են ի հայտ գալ նաև ջրազրկման պատճառով։

Բավարար քանակությամբ ջուր խմեք հատկապես այն դեպքում, եթե զբաղվում եք սպորտով։

Հոգնածություն

Օրգանիզմում ջրի պակասն ուղղակիորեն է ազդում մարդու ինքնազգացողության վրա։ Եթե քիչ ջուր եք խմում, բջիջները դանդաղեցնում են գործունեությունն ու ավելի քիչ էներգիա արտադրում։

Եթե ձեզ անհրաժեշտ քանակի ջուր չեք խում, հաճախ եք լինում քնկոտ և հոգնած։

Ահա ևս մի քանի նշան, որոնք վկայում են օրգանիզմում ջրի պակասի մասին․

  • բերանում չորություն
  • միգրեն
  • բարձր արյան ճնշում

  • երիկամների հետ կապված խնդիրներ
  • քաշի ավելացում
  • հոդացավեր

Մեծահասակ մարդն օրական պիտի խմի մոտ 8 բաժակ ջուր։ 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: