Քույրս վաճառել է մեր ծնողների տունը, մեքենա գնել ու հիմա ուզում է իմ տանն ապրել․․․ իսկ ես չեմ համաձայնվում

Մենք երկու երեխա ենք ընտանիքում։ Ծնողներս հեռացել են կյանքից ավտովթարի հետևանքով։ 15 ու 17 տարեկան էինք, երբ սկսեցինք ինքնուրույն ապրել։

Մի քանի տարի անց, երբ ավարտեցի ուսումս, տեղափոխվեցի Երևան, այստեղ ինձ մեքենա գնեցի, հետո հիփոթեքով բնակարան։ Քրոջս ասացի, որ կարող է համարել, որ մեր տնից հրաժարվում եմ, ամբողջը թողնում եմ իրեն, ինչպես ուզում է՝ թող վարվի։

Քանի որ տունը մարզում է, այլ ոչ թե Երևանում, այնքան էլ բարձր գին չունի, բայց համենայն դեպս, ան\արժ գույք է։ Քույրս որոշեց, որ ուզում է Երևանում աշխատել, ես էլ առաջարկեցի որոշ ժամանակ ապրել իմ տանը, մինչ գործ կգտնի, տուն կվարձի։

Նա էլ հայտնեց, որ կվաճառի մեր հին տունը, այստեղ փոքր բնակարան կգնի։ Որքան փորձեցի համոզել նրան՝ նման բան չանել, չստացվեց։ Ես զգում էի, որ նրա մտքին ուրիշ բան կա։ Ոг չսխալվեցի։ 

Доллары, ключи, виски, полицейская машина Стоковое Фото - изображение насчитывающей полицейская, ключи: 97054382

Մի քանի ամսից, երբ տունն արդեն վաճառված էր, նա ասաց, որ այստեղ տները թանկ են, և իր գումարը քիչ է, դրա համար էլ հիմա մեքենա կգնի, ընթացքում էլ՝ տուն։

Հետո տուն վարձեց, բայց աշխատավարձը չի բավականացնում համ բենզինի, համ տան վարձի․․․ Ու քույրս համարեց, որ հիմա կարող է գալ իմ տուն ու ինձ հետ ապրել։ Իսկ ես թույլ չեմ տալիս, քանի որ տունը սարքել է մեքենա, որը մի քանի տարուց էլ պիտանի չի լինի։ Ինչու՞ պիտի ես ինձ նեղություն տամ՝ նրա անպատասխանատու լինելու պատճառով։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: