Տեսա, որ սկեսուրս լվացարանի մեջ աղ է լցնում․․․ սա հիանալի միջոց է, որի մասին քչերը գիտեն

Կար ժամանակ, երբ աղը համարվում էր ամենաթանկարժեք մթերքներից մեկը։ Դրա դեֆիցիտի պատճառով տեղի էին ունենում ցույցեր և նույնիսկ պատերազմական բախումներ։ Այսօր աղը ամենասովորական ու հասանելի բանն է, որ կարող են գնել բոլորը։ Չնայած նրան, որ առանց աղի գրեթե ոչ մի ուտելիք չի պատրաստվում, այնուամենայնիվ, պետք է զգույշ լինել այն օգտագործելիս։ 

Քչերին է հայտնի, որ աղը կարող է մեծ օգուտ տալ նաև կենցաղում։

Տան պատուհանների և մեքենաների ապակիների լվացում

2ճ․գ․ աղը լուծել 3լ ջրի մեջ։ Այս խառնուրդով կարող եք լվանալ պատուհանները և նույնիսկ կահույքի վրա առաջացած կայուն լաքաները։

Մեղմ լվացք

Որպեսզի հագուստը չկորցնի վառ գույները, լվացքի մեքենայի մեջ մի քիչ աղ լցրեք։ Բացի այդ, աղն ու ջուրը կարող են լվանալ գինու հետքը։ Խառնուրդն իր մեջ կկլանի գինին, իսկ աղի հետքերը կարող եք հեռացնել անձեռոցիկով։

Ատամների մաքրություն

Եթե անսպասելի վերջացել է ատամի մածուկը, այն կարող եք փոխարինել աղի և սոդայի խառնուրդով։ Վերցրեք 2 բաղադրիչներից՝ հավասար քանակությամբ, և համարձակ լվացեք ատամները։

Խցանված լվացարան

Որպեսզի մաքրեք լվացարանը, հատկապես խոհանոցայինը, դրա մեջ աղ լցրեք և եռման ջուր։ Մի քանի վայրկյանից կտեսնեք, որ լվացարանի խցանումը վերացել է։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: