Շաքարավազով բուլկիներ․ ավելի հեշտ է պատրաստել, քան խանութ գնալ, իսկ բույրն ուղղակի գերում է

Պատրաստեք այս համեղ, անուշաբույր և շատ ախորժելի շաքարավազով բուլկիները։ Բույրը ձեզ խելքահան կանի։

Картинки по запросу Сахарные плюшки

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ջուր՝ 100մլ
  • կաթ՝ 100մլ
  • ձու՝ 1 հատ
  • շաքարավազ՝ 4ճ․գ․
  • խմորիչ՝ 1թ․գ․
  • ալյուր՝ 500գ
  • վանիլին՝ 10գ
  • ձեթ՝ 100մլ
  • մի պտղունձ աղ
  • շաքարի փոշի

Ինչպես պատրաստել բուլկիները․

Ջուրն ու կաթը տաքացնել։ Առանձին հարել ձուն, 100մլ ձեթը և շաքարավազը։ Միացնել ջրի և կաթի հետ։ Խառնել, աղ ավելացնել, վանիլին և խմորիչ։

Խառնել կրկին, թողնել 10 րոպե։ Միայն հետո ստիճանաբար ավելացնել ալյուրը։ Ձեռքերով խմոր հունցել։ Պիտի ստացվի միջին խտության խմոր։

Սպասել 1 ժամ՝ պարբերաբար ձեռքերով սեղմելով։

Պատրաստի խմորից ձվի չափ գնդիկներ ձևավորել։ Գրտնակել՝ բարակ լոշիկ ստանալով, մի քիչ ձեթ քսել և շաքարավազ ցանել։

Յուրաքանչյուր լոշիկի վրա կենտրոնից դեպի եզր կտրվածք անել, գլորելով՝ փաթաթել։ Պիտի ստացվեն գլանակներ։  Դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ և թողնել 20 րոպե։

Բուլկիները կարող եք ձևավորել ցանկացած կերպ՝ ինչպես ձեզ է դուր գալիս։

Տաքացնել ջեռոցը։ Բուլկիների վրա դեղնուց քսել և թխել 190 ջերմաստիճանի ներքո՝ 25 րոպե։ Պիտի ոսկեգույն դառնան։

Ցանկության դեպքում մատուցելուց առաջ կարող եք շաքարի փոշի ցանել։

Сахарные плюшки: зачем покупать, если проще сделать

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: