Ճիշտ խմեք ջուրը, սա չափազանց կարևոր է։ Ահա թե ինչ են այս մասին ասում սրտաբան-բժիշկները։
Այսպիսով, ինչ և որքան խմել։ Օրական 2լ թե՞ որքան կցանկանանք։ Սովորական ջուր թե՞ թեյ։
Բժիշկները նշում են, որ կարևոր է ոչ միայն խմած ջրի քանակը, այլ նաև խմելու ժամը։
Առաջին հերթին, առողջ լինելու համար պետք է խմել միայն մաքուր ջուր, առանց շաքարավազի և հավելումների։
Սուրճը, որը մենք այդքան շատ ենք սիրում, օրգանիզմից դուրս է բերում հեղուկը, այնպես որ հատկապես ամռանը սահմանափակեք դրա օգտագործումը։
Ահա թե երբ ջուր խմել․
- անթերի կլինի, եթե անմիջապես արթնանալուց հետո խմեք 2 բաժակ ջուր։ Այն կստիպի ձեր ողջ օրգանիզմին արթնանալ և անցնել աշխատանքի։
- 1 բաժակ ջուր՝ ուտելուց կես ժամ առաջ։ Դա կակտիվացնի ձեր ստամոքսն ու աղիները, կօգնի նախապատրաստվել մարսելու գործընթացին։
- 1 բաժակ ջուր՝ քնելուց առաջ։ Այն կլրացնի օրգանիզմին անհրաժեշտ հեղուկը, որը կորցրել եք օրվա ընթացքում և կնվազեցնի սրտի պրիստուպի առաջացման վտանգը։
Արդյունքում ստացվում է 2 լիտրից մի քիչ պակաս, սակայն լավ ինքնազգացողության համար այսքանն էլ է բավական։ Եթե ունեք սրտի կամ երիկամների հետ կապված խնդիրներ կամ բժիշկները սահմանափակել են ջրի ընդունումը, անպայման հետևեք նրանց խորհուրդին։
Եղեք առողջ և առույգ։