Մայրը որդուն մի քիչ գումար տվեց լավ վարքի համար, բայց երբ իմացավ, թե նա ինչ արեց այդ գումարով, շատ զարմացավ

Մի օր Օլդրիջ անունով կինը իր որդու՝ Դոուսոնի հետ գնաց խանութ: Ինչպես և շատ մայրիկներ, նա որդուն խոստացավ փոքրիկ նվեր, եթե վերջինս իրեն լավ պահի:

Արդյունքում Օլդրիջն իրեն հիանալի դրսևորեց, և մայրը՝ տալով 5 դոլար, ասաց, որ որդին կարող է ընտրել այն, ինչ ուզում է:

Օլդրիջը չզարմացավ, երբ երեխան մոտեցավ կոնֆետների շարքին, բայց կինը չէր ենթադրում, որ տղան 5 տուփ Tic Tac կվերցնի:

Մայրը չէր հասկանում, թե ինչու է երեխան հենց Tic Tac ընտրել, չէ որ նա չի սիրում դրանք: Հետո տղան ցույց տվեց մոտակայքում կանգնած մի խումբ հրշեջների: Պարզվեց, որ կոնֆետը նրանց համար է:

Օլդրիջը չկարողացավ զսպել ուրախությունը. նա լուսանկարեց որդուն՝ նախքան երեխան կոնֆետները տվեց տղամարդկանց:

Ֆեյսբուքում պատմությամբ կիսվելով՝ կինը գրեց, որ տղամարդիկ հերթով գրկում էին երեխային և հարցնում, թե նա ինչ է ուզում Սուրբ Ծնունդին, իսկ փոքրիկ տղան պատասխանում էր, որ իր երազանքն է հրշեջ դառնալը:

Հրշեջները լուսանկարվեցին Դոուսոնի հետ, նաև ասացին Օլդրիջին, որ նա լավ երեխա է դաստիրակել:

Դա այնքան էլ մեծ նվեր չէր, բայց կարևորն այն է, որ Դոուսոնը՝ միանշանակ, հասկանում է Սուրբ Ծննդյան նվերների իրական իմաստը:

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon

Понравилась статья? Поделиться с друзьями: