-Կգնա աշխատելու, երբ որ ցանկանա, -ասացին ծնողներս ու ինձանից նորից գումար պահանջեցին․․․ ես այլևս ընտանիք չունեմ


Ես 42 տարեկան եմ, միայնակ մայրիկ եմ, ապրում եմ 8 տարեկան որդուս հետ՝ հիփոթեքով գնված բնակարանում։ Սովորական մենեջեր եմ գրասենյակում, բնականաբար աստղաբաշխական գումարներ չեմ ստանում։ Բայց ունեմ մի կանոն․ արդեն շուրջ մի քանի տարի աշխատածիս 10%-ը մի կողմ եմ դնում, պահում եմ բանկում։ Դա մեր ապագայի և չնախատեսված դեպքերի համար։

Что делать, если вы до сих пор решаете проблемы взрослого сына
Ունեմ կրտսեր եղբայր։ Արդեն 30 տարեկան է, բայց դեռ ապրում է ծնողներիս հետ ու ծնողներիս հաշվին։
Լինելով 66 տարեկան թոշակառուներ՝ մայրս ու հայրս ջանքեր չեն խնայում որդուն գոհացնելու համար։ Ապրում են շատ համեստ պայմաններում, բայց շարունակում են ապահովել 30 տարեկան տղամարդուն, որ վերջինս առավոտից գիշեր նստի համակարգչի դիմաց, հաց ուտի ու քնի։

Վերջերս մորս մտքով անցավ, որ եթե որդին առանձնանա, գուցե փոխվի, լրջանա, աշխատանք գտնի, ամուսնանա։ Մտածեց, որ երևի իրենք են խանգարում որդուն։

Բնականաբար, թոշակառուները բնակարան գնելու գումար չունեն, դրա համար էլ զանգեցին ինձ ու հիփոթեքի համար կանխավճարի գումար խնդրեցին։

Ես մի կերպ զսպեցի ինձ, որ չգոռամ․

—Իսկ թանկագին եղբայրս չի ուզում ինքնուրույն աշխատել, վաստակել ու տուն գնել իր համար։

Когда резать пуповину? Как любить, но не мешать в жизни взрослым детям | Психология жизни | Здоровье | Аргументы и Факты
Մորս պատասխանն ինձ շոկի ենթարկեց․

—Մենք նրան չենք ստիպում։ Երբ ցանկանա, այդ ժամանակ էլ կաշխատի։ Իսկ քեզ գումարը հենց այսօր պետք չէ, կարող էիր և օգնել։

Բնականաբար, մերժում ստանալուց հետո ծնողներս նեղացան։ Արդեն 1 ամսից ավել մենք չենք շփվում, բայց ես չեմ պատրաստվում անել առաջին քայլը։

Понравилась статья? Поделиться с друзьями: