-Բաց թող բաժակը․․․ -հիանալի առակ այն մասին, թե ինչպես է պետք վերաբերվել ցանկացած խնդիրներին

Այս իմաստուն առակը պիտի կարդա յուրաքանչյուրը, քանի որ դրա մեջ ցուցադրված է մեր բոլոր խնդիրների պատճառը։ 

Նա պահել էր բաժակը և կանգնել, մինչև որ ուսանողները նրան ուշադրություն դարձրեցին, իսկ հետո հարցրեց․

Ըստ ձեզ, քանի՞ գրամ է կշռում այս բաժակը։

50 գրամ։

100 գրամ։

125 գրամ, -իրար ընդհատելով պատասխանում էին ուսանողները։

Ես ինքս էլ չգիտեմ,- շարունակեց պրոֆեսորը,- որպեսզի իմանանք, այն պիտի կշռենք։ Սակայն մեր խնդիրն այլ է․ ի՞նչ կլինի, եթե բաժակը պահեմ մի քանի րոպե։

Ոչինչ, —պատասխանեցին ուսանողները։

Լավ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե պահեմ բաժակը 1 ժամ շարունակ, -նորից հարցրեց պրոֆեսորը։

Ձեր ձեռքը կսկսի ցավալ, —պատասխանեց ուսանողներից մեկը։

Լավ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե բաժակը մի ամբողջ օր պահեմ։

Ձեր ձեռքը կքարանա, դուք ուժեղ մկանային լարվածություն կզգաք , դա կարող է նույնիսկ պարալիզացնել ձեր ձեռքը, գուցե ստիպված լինեք հիվանդանոց գնալ, —պատասխանեց ուսանողը լսարանի համընդհանուր ծիծաղի ներքո։

Շատ լավ, —շարունակեց պրոֆեսորը, —սակայն արդյո՞ք բաժակի քաշը կփոխվի այդ ընթացքում։ 

Ոչ։

Իսկ որտեղի՞ց առաջացավ մկանային ցավն ու լարվածությունը։

Ուսանողները զարմացած էին, ոչինչ չէին ասում։

Опусти стакан!» – притча о том, как нужно относиться к проблемам

Ի՞նչ անել՝ ցավից ազատվելու համար, —հարցրեց պրոֆեսորը։

Բաց թողնել բաժակը, —միաձայն ասացին ուսանողները։

Այո, ճիշտ է, իրավացի եք,- բացականչեց պրոֆեսորը,- նույնն էլ լինում է կյանքում խնդիրների և անհաջողությունների դեպքում։ Մի քանի րոպե խնդիրների մասին մտածելը՝ նորմալ է, երկար ժամանակ մտածելիս ցավ կզգաք։ 

Понравилась статья? Поделиться с друзьями: