Բայց չէ որ ես ուղղակի վերելակ էի նստել՝ ծանր աշխատանքային օրվանից հետո․․․նման բան չէի էլ սպասում

Ես միշտ սիրել եմ միայնակ ապրել։ 20 տարեկան էի, երբ հեռացա հայրական տանից, սկսեցի աշխատել։ Անցել է 10 տարի, կարողացա գնել 1 սենյականոց բնակարան։ Հարևանների հետ երբեք չեմ շփվել, ամբողջ կյանքում վերելակից դուրս եմ եկել և մտել իմ տուն, առանց որևէ մեկի հետ մի բառ փոխանակելու։

Картинки по запросу А ведь просто зашёл в лифт после тяжёлого дня.

Անցյալ աշնանը սովորական աշխատանքային օրվանից հետո՝ հոգնած, քաղցած և հոգեպես սպառված հասա մեր շենք, և անծանոթ մի կնոջ հետևից մտա վերելակ։

А ведь просто зашёл в лифт после тяжёлого дня. Ничего такого и не ожидал

Վերելակը բարձրացավ 2-3 հարկ և կանգնեց։ Լույսն էլ հանգեց։

Զանգեցի վերելակի մեջ նշված հեռախոսահամարով, ասացին, որ հոսանքն են անջատել, մի քիչ սպասենք, շուտով կմիանա։

Картинки по запросу А ведь просто зашёл в лифт после тяжёлого дня.

Լուռ կանգնած էինք, երբ լսեցինք իմ դատարկ ստամոքսի երգը, չդիմացա և հարցրեցի․

Այդ ի՞նչ հոտ է գալիս ձեր տոպրակից։

Կինն ամաչելով ասաց․

Աշխատանքից եմ վերադառնում, իսկ տանը բան չունեմ պատրաստած, կես հատ ապխտած հավ եմ գնել․․․բայց լավ էին փաթեթավորել, միևնույնն է հոտը զգացվում է։ Կուզեք բդիկը տամ ուտե՞ք։

Ուզում եմ։

Ես միացրեցի հեռախոսի լույսը, բախտակիցս էլ սկսեց պոկել հավի բդիկը։ Մենք արագ տվեցինք կես հավի վերջը։ Հետո նա պայուսակից անձեռոցիկ հանեց, մաքրեցինք մեր ձեռքերը և այլևս բան չունեինք անելու, անհարմար զգացի և սկսեցի խոսել․

Իսկ դուք այստեղ ինչ-որ մեկին հյուր եք գնում թե՞ գործեր ունեք։

Իսկ նա էլ ասաց, որ իմ կողքի հարևանն է, և մենք նույնիսկ մի քանի անգամ միմյանց տեսել ենք աղբատար խողովակի մոտ, պարզապես ես նրան չեմ հիշում։

Դե էլ երկար չպատմեմ, հիմա երկուսս էլ վաճառում ենք մեր 1 սենյականոցները, որ մեծ բնակարան գնենք, այս տարվա վերջ մեր հարսանիքն է։

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfo

Понравилась статья? Поделиться с друзьями: