Անմահացած Գևորգի վերջին խնդրանքը… կենսասեր և կենսախինդ երիտասարդ էր… Հանգչիր խաղաղությամբ…


Անմահացած Գևորգի վերջին խնդրանքը… կենսասեր և կենսախինդ երիտասարդ էր… Հանգչիր խաղաղությամբ…

Գևորգ Խաչատրյանը ծնվել է 2001թ.-ի սեպտեմբերի տասնչորսին: Գևորգ Խաչատրյանը, դպրոցական ուսումնառությունը ավարտելով, ընդունվել էր Երևան քաղաքի ինֆորմատիկայի քոլեջ ու սովորել ծրագրավորում: Այնուհետև սովորել է Ռուսական


պետական Ագրարային համալսարանի հայկական մասնաճյուղում, որի մագիստրատուրան պատրաստվում էր բանակում զինծառայությունը ավարտելուց հետո շարունակել: Գևորգը շատ կենսասեր և կենսախինդ երիտասարդ էր: Սիրում էր երաժշտություն լսել, մեքենա վարել. Գևորգը առհասարակ սիրում էր կյանքը: Նա

զինծառայությունը սկսել էր 2020թ.-ի ամռանը: Գևորգը և ընտանիքի անդամները շատ դրական էին տրամադրված նրա զինծառայության հանդեպ: Զինվոր տղան հաճախ էր խոսում ծառայության մասին, հիշվող և տպավորիչ պահերի մասին պատմում ծնողներին: Հարազատները Գևորգին նրա ծննդյան օրվա նախօրեին են վերջին անգամ տեսել:


Դրանից հետո մեկնարկեց աննախադեպ պшտ երшզմը, որի ժամանակ իր խիզախությունով աչքի ընկավ նաև Գևորգ Խաչատրյանը: Նա ամենօրյա կապի էր դուրս գալիս ծնողների հետ, որպեսզի փարատի նրանց անհանգստությունը: Գևորգի վերջին զանգը հոկտեմբերի 9-ինն է եղել, իսկ ընկերներին պատվիրել է ծաղիկներ տանել սիրելի մայրիկին: Հիմա Գևորգը հանգչում է Եռաբլուրում:

Понравилась статья? Поделиться с друзьями: