Ամուսինս ինձ անգին դաս տվեց, որի համար շատ շնորհակալ եմ. Ահա թե ինչ ասաց նա

Մի անգամ ամուսինս ինձ անգին դաս տվեց: Ես չհասկացա նրան սկզբում և նեղացա: Նրան համարեցի համառ և ընտանեկան կյանքից գլուխ չհանող:

Մենք այդքան էլ երիտասարդ տարիքում չենք ամուսնացել. նա 42 տարեկան, ես՝ 36: Երկուսս էլ կայացած և սեփական տեսակետ ունեցող մարդիկ ենք:

Սկզբնական շրջանում ես կարծես էյֆորիայի մեջ լինեի, իսկ հետո աննկատ կերպով՝ չափից ավել տարվելով նոր կարգավիճակով և տունը կահավորելով, սկսեցի նկատել սխալս սխալից հետո:

Թողել էի աերոբիկայի և անգլերենի պարապմունքները՝ հօգուտ կեքսերի պատրաստման և գորգերի մաքրման:
Ծածկոցներ էի կարում և սավաններն էի արդուկում: Փակոցներ էի պատրաստում:

Նիհարել էի, նյարդային էի դարձել, և ինքս ինձ զոհի կարգավիճակի մեջ էի գցել:

Այդ օրը հիշում եմ ինչպես հիմա: Ես ամբողջ օրը խոհանցում էի, անդադար մի բան էի պատրաստում: Եվ հանկարծ նա չդիմացավ.

-Լսիր ինձ, պետք չէ ծառայել ինձ, ամեն օր հինգ տեսակի ուտեստ պատրաստել: Մենք միմյանց համար ստրուկներ չենք, ես քո ամբողջ կյանքը չեմ, այլ միայն մի մասնիկը: Մենք պատահաբար հանդիպել, սիրահարվել և մի կետ ենք գտել, որտեղ մեզ լավ ենք զգում: Մնացած ամեն ինչը անձնական է: Մի փորձիր ներաճել իմ կյանք: Մի փորձիր լինել ավելի լավ կամ վատ: Մնա այն նույնը, ում ես սիրել եմ: Թեթև, կյանքով լի:

Նա բաժակը նետեց լվացարանի մեջ և գնաց մարզասրահ: Ես մնացի կանգնած՝ փորձելով հասկանալ այն ամենը, ինչ նոր ասվեց:

Կամքի ուժս հավաքելով՝ կուլ տվեցի արցունքներս, աղբը գցեցի շերտավոր խմորը և հեռու տեղում պահեցի ասեղնագործ բարձերը: Լվացվեցի, զանգեցի անգլերենի ուսուցչուհուս և անավարտ պատմվածքով ֆայլը բացեցի:
Այդ ժամանակվանից ես տնտեսուհի չեմ, կարուձև անող չեմ: Չեմ ծառայում, չեմ փորձում դուր գալ և ոչինչ չեմ ապացուցում: Այդ պահից ես՝ ես եմ:

Понравилась статья? Поделиться с друзьями: