Ահա թե ինչ անել, երբ երկար ճանապարհ գնալիս սրտխառնոց եք ունենում

Երբեմն մարկանց շրջանում ավտոմեքենայով կամ ավտոբուսով ճանապարհորդելիս սրտխառնոց է առաջանում:

Ներկայացնում ենք խորհուրդներ, որոնք կօգնեն կանխել, կամ նվազագույնը անցկացնել սրտխառնոցը:

1. Ավտոբուսում նստեք պատուհանի մոտ, որպեսզի տեսնեք շարժման ընթացքը: Ինքնաթիռի մեջ նստեք թևերի հատվածում, իսկ գնացքում՝ շարժման ուղղությանը համապատասխան:

2. Կարող եք թերմոսով վերցնել կոճապղպեղի թեյ կամ կոճապղպեղի կոնֆետ:

3. Ճանապարհորդելուց առաջ ոչ մի յուղոտ ուտեստ մի օգտագործեք: Օգտագործեք բանջարեղեն հատկապես ընտրեք քիչ թթվայնություն պարունակող մթերք:

4. Կարող եք անանուխի համով մաստակ կամ կոնֆետ օգտագործել:

5. Առանց գազի հանքային ջուր խմեք փոքր կումերով:

Понравилась статья? Поделиться с друзьями: