«Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար». Թոմաշ Լեխ Բուչիչ

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչիչն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել, որում նշել է՝ Բաքուն իրեն առաջարկել է 50 000 ԱՄՆ դոլար՝ Արցախում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գիրքը չհրատարակելու համար:

Այս աղմկահարույց հայտարարությունը Բուչիչն արել է իր ֆեյսբուքյան էջում: Նա նաև տեղադրել է էկրանակադր, որն ապացուցում է կաշառքի փորձը:

 

Tomasz Lech Buczek
16 ч. ·
Президент Алиев наверное? Слышал? о моей публикации.
Поступил с предложением не публиковать военные преступления Азербайджана против армян Карабах / Арцах 2020-50,000 $ за непубликование.
МОЙ ответ Баку: ОСВОБОДИТЕ АРМЯНСКИХ ПРИЗОНЕРОВ ВОЙНЫ!
Президент Алиев наверное слышал о моей публикации.


«Ադրբեջանի նախագահ Ալիևն, ամենայն հավանականությամբ, լսել է իմ հրապարակման մասին: Ես առաջարկ եմ ստացել 50 000 ԱՄՆ դոլարի դիմաց չհրապարակել Արցախում/Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները: Իմ պատասխանը Բաքվին՝ ԱԶԱՏԵՔ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ»,- գրել է քաղաքական գործիչը:

Գրառմանը կից նա նաև հրապարակել է էկրանակադր, որն ապացուցում է կաշառքի փորձը:

Այս առնչությամբ Բուչիչին ուղարկված հաղորդագրությունում նշվում է, որ «եթե նա համաձայն է, ապա պետք է հունվարի 25-ին Բաքուն պատկերող լուսանկար հրապարակի իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոմաս Լեխ Բուչիչը հավաքել է ավելի քան 120 000 ստորագրություն: Այս քայլով նա նախատեսում է Ադրբեջանին կանգնեցնել Արդարադատության միջազգային դատարանի առաջ՝ Արցախի խաղաղ բնակչության դեմ կատարած ռազմական հանցագործությունների համար:

Հավաքագրված բոլոր փաստերը կհրապարակվեն 1000-2000 օրինակով, ինչպես նաև կուղարկվեն միջազգային կազմակերպություններին և առանձին քաղաքական գործիչներին:

Նյութի աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: