Սեպտեմբերի 3-ի աստղագուշակ․ Կարիճներ՝ երեկոն խորհուրդ է տրվում նվիրել հանգստին․․․

Խոյ:

Վեճերից խուսափել չի ստացվի, նամանավանդ,որ ինքներդ եք դրանք հրահրում: Մեկնաբանություններ անելիս՝ առավել նրբանկատ եղեք: Հնարավորության դեպքում հետաձգեք ղեկավարության, ազդեցիկ մարդկանց հետ կարևոր հանդիպումները, բանակցությունները:Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, սակայն ինքներդ էլ գիտեք,որ դրանք ժամանակավոր բնույթի են և անհանգստանալ չարժե: Փորձեք լավ տրամադրություն պահպա-նել: Երեկոն նվիրեք ուսմանը, խուսափեք ֆիզիկական աշխատանք կատարելուց:

Ցուլ:

Հնարավոր է որոշ դժվարություններ ծագեն, այն էլ՝ հակառակորդների մեղքով: Այնուամենայնիվ, այսօր լավա-տեսությունն ու կենսասիրությունը ձեզ չեն լքի: Կառանձնանաք նպատակասլացությամբ և վճռականությամբ, ինչը թույլ կտա հասնել ցանկացած նպատակի: Ձեր հեղինակությունը կբարձրանա: Շրջապատի մարդիկ սիրով կընդունեն ձեր բոլոր առաջարկները, կհետևեն խորհուրդներին:Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անա-խորժություններ, սակայն, կարճ ժամանակում, ձեզ կհաջողվի հարթել դրանք: Այսօր ձեզ ոչինչ չի խանգարի՝ սի-րելիի հետ լավ ժամանակ անցկացնոլու, կամ նոր ծանոթություններ հաստատելու հարցում:

Երկվորյակ:

Այսօր հնարավոր են մի շարք տհաճ անակնկալներ: Առաջին հերթին, դա վերաբերում է նշանի այն ներկայա-ցուցիչներին, ովքեր հակված են ապավինել ներքին ձայնին, այլ ոչ թե առողջ տրամաբանությանը: Իրավիճակը ճիշտ գնահատել չի ստացվի, շատերը սեփական երևակայության զոհ կդառնան: Վնասները նվազեցնել կստաց-վի միայն այն դեպքում, եթե իրավիճակն այլ տեսանկյունից դիտարկեք և օբյեկտիվորեն գնահատեք: Որքան էլ զարմանալի է, այսօր օգնություն կստանաք այն մարդուց, ով բազմիցս քննադատել է ձեզ:Հաճելի իրադարձութ-յունները ևս բացառություն չեն: Աշխատավայրում հնարավոր են հետաքրքիր անակնկալներ: Օրվա երկրորդ կեսին ի հայտ կգան ձեզնով հետաքրքրված անձինք: Վերջիններս որքան էլ համակրելի լինեն, նրանց հետ շփումներում առավել զգույշ և ուշադիր եղեք:

Խեցգետին:

Ստիպված կլինեք շատ աշխատել՝ ցանկալի արդյունքների հասնելու համար: Հակառակորդների հետ պայքա-րում հաղթանակ կտանեք, սակայն արդյունքում լիովի ուժասպառ կլինեք: Ղեկավարության հետ հնարավոր են լուրջ տարաձայնություններ: Նշանի շատ ներկայացուցիչներ կմտածեն աշխատանքը փոխելու մասին: Սակայն այդ հարցում շտապել չարժե, զինվեք համբերությամբ և սպասեք հետաքրքիր առաջարկների:Մտերիմները միշտ չէ, որ աջակցում են ձեզ, ինչը վատ կանդրադառնա հարաբերությունների վրա: Գերզգայուն Խեցգետին-ներն իրենց միայնակ կզգան, կմեկուսանան, ինչը բարեբախտաբար երկար չի տևի:

Առյուծ:

Այսօր բոլոր գործերին շատ լուրջ եք վերաբերվում: Նման մոտեցման շնորհիվ՝ կկարողանաք խուսափել սխալ-ներից և վրիպումներից: Ստիպված կլինենք վերադառնալ անձնական բնույթի որոշ խնդիրների: Ձեր աշխատա-սիրությունը, պատասխանատվության մեծ զգացումն այսօր արժանվույնս կգնահատվեն:Ֆիզիկական ծանրա-բեռնվածությունը ցանկալի է նվազեցնել: Խուսափեք հոգնեցուցիչ աշխատանք կատարելուց: Հետևեք ձեր սննդակարգին, նախապատվությունը տվեք օգտակար, վիտամիններով հարուստ ուտեստներին:

Կույս:

Ստիպված կլինեք արագ կողմնորոշվել ստեղծված իրավիճակներում և լուծումներ գտնել: Նշանի շատ ներկա-յացուցիչներ կարող են հետաքրքիր գործնական առաջարկներ ստանալ: Թեև դրանք անմիջապես չեն լուծի ձեր ֆինանսական խնդիրները, սակայն բավականին հեռանկարային կլինեն: Մասնագիտական հաջողությունների կհասնեք:Ծնողների հետ հարաբերությունները լավ են, հարազատների, ընկերների,սիրելիի հետ ևս հրաշալի լեզու կգտնեք: Հնարավորություն կունենաք փոխըմբռնման հասնել այն մարդու հետ , ում հետ վերջերս գժտվել եք:

Կշեռք:

Օրվա առաջին կեսին զգացմունքային դաշտն անկայուն կլինի: Ձեզ հատուկ դյուրագրգիռ վիճակը դուր չի գա մտերիմներին: Որքան էլ փորձեն հաշտեցնել ձեզ իրականության հետ, որն, ի դեպ, այնքան էլ անմխիթար չէ, ավաղ, նրանց մոտ ոչինչ չի ստացվի: Մանրուքների շուրջ հնարավոր են վեճեր, որոնց պարզաբանման համար երկար ժամանակ կպահանջվի:Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցություն կզգացվի և հետզհե-տե ավելի կմեծանա: Հնարավորություն կունենաք պաշպանել ձեր տեսակետը, իրագործել այն ամենն, ինչը վաղուց ծրագրել էիք: Որևէ մեկից օգնություն չակնկալեք, գործեք ինքնուրույն:

Կարիճ:

Այսօր բոլորի հետ վիճում եք: Տարաձայնություններ կծագեն անգամ նրանց հետ, ովքեր միշտ հասկացել ու ա-ջակցել են ձեզ: Զիջումների չեք գնա, կշարունակեք համառորեն պնդել ձեր տեսակետը: Արդյունքում կհետաձգ-վեն, կամ կխափանվեն որոշ համատեղ ծրագրեր:Մեծամասշտաբ, բարդ գործեր ձեռնարկել չարժե: Սահմանա-փակվեք այն խնդիրներով, որոնք պարզ են և ի վիճակի եք ավարտին հասցնել: Երեկոն խորհուրդ է տրվում նվիրել հանգստին, զբաղվեք չձանձրացնող, հետաքրքիր գործերով:

Աղեղնավոր:

Օրվա զգալի մասը կվատնեք որոշ դատարկ վիճաբանությունների վրա: Ճիշտ կվարվեք և ժամանակ կխնայեք, եթե զրուցակցին որևէ բան համոզելու փոխարեն, պարզապես գործեք այնպես, ինչպես ուզում եք: Կարճ ժամա-նակում արդյունքներ ստանալու ակնկալիք չունենաք: Նպատակին կհասնեք երկար, սակայն ճիշտ ճանապար-հով:Այսօր որոշ իրադարձություններ կարող են խախտել մտերիմների հետ շփումներում տիրող հանգստութ-յունը: Այդժամ փոխադարձ դժգոհությունների մեծ ալիք կբարձրանա:

Այծեղջյուր:

Օրվա առաջին կեսին, հնարավորինս, շատ աշխատեք: Կարող եք համոզված լինել, որ ձեր ջանքերն արժան-վույնս կգնահատվեն: Թեև կլինեն որոշ դժվարություններ, միևնույն է, հանգստություն կպահպանեք և բարեկա-մաբար կվերաբերվեք շրջապատի մարդկանց: Ձեզ հետ շփումը հաճել է և պատահական չէ, որ անձնական և գործնական բնույթի մի շարք հետաքրքիր առաջարկներ կստանաք:Կենսական ներուժը աստիճանաբար կիջնի: Օրվա երկրորդ կեսին կսկսեք երազել հանգստի մասին: Կհետաձգեք այն գործերը, որոնք հրատապ չեն: Այս ըն-թացքում ձեզ մոտ նոր մտահաղացումներ կծվեն, որոնք հետագայում կիրագործվեն:

Ջրհոս:

Բարդ օր է սպասվում: Լուրջ խնդիրներ կունենաք նրանց հետ, ում ամենաշատն եք սիրում: Վխենալով էլավելի սրել իրավիճակը՝ կփորձեք զերծ մնալ անկեղծ խոստովանություններից, կթաքցնեք ձեր իրական մտքերն ու ցանկությունները, ինչն էլ, իր հերթին, խառնաշփոթի ու թյուրիմացութան առիթ կդառնա:Մինչ շրջապատի հետ հարաբերություններ պարզելը, նախ փորձեք հասկանալ ինքներդ ձեզ: Այսօր ծագած կոնֆլիկտների մեծ մասը ոչ թե արտաքին, այլ ներքին բնույթի են: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց, այդ թվում ՝անշարժ գույք ձեռք բերելուց, ներդրումները ևս ցանկալի չեն:

Ձկներ:

Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անսպասելի իրադարձություններ, ինչպես մասնագիտայկան, այնպես էլ անձնական ոլորտում: Սակայն ձեզ չեք կորցնի, ցանկացած իրավիճակում արագ կկողմնորոշվեք և ճիշտ ո-րոշումներ կկայացնեք: Դեպքերն այնքան սահուն կզարգանան,որ շրջապատին կթվա, թե ձեզ մոտ ամեն բան նախապես ծրագրված էր:Նպատակահարմար օր է ձեր բիզնես ծրագրերը, ստեղծագործական մտահաղացում-ները քննարկելու համար: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր իրենց մեջ նոր կարողություններ կբացահայ-տեն: Հրաշալի օր է ինքնադրսևորման համար: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:

Понравилась статья? Поделиться с друзьями: