Աստղագուշակ փետրվարի 21-ի համար.

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք շատ բաներում կկարողանաք հաջողության հասնել: Բայց աստղերը այստեղ անելիք չեն ունենա, բանը միայն ձեր համառության, նորից ու նորից ջանքեր գործադրելու պատրաստակամության մեջ կլինի: Լուրջ որոշումների հարցում մի շտապեք, նույնիսկ եթե դրանք ձեզ միակ ճշմարիտն են թվում: Դա հատկապես կարևոր կլինի անձնական հարաբերությունների ոլորտում, քանի որ այստեղ իրավիճակը կարող է անսպասելի փոխվել: Ձեզ տեղի ունեցողից գլուխ հանելու համար ժամանակ է պետք:

Հավանական են անսպասելի բացահայտումներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ պատասխաններ կստանան այն հարցերին, որոնց վրա երկար ժամանակ գլուխ են կոտրել: Դա թույլ կտա որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ հագեցած օր է սպասվում: Այն տարօրինակ պատահարներով, զարմանալի իրադարձություններով լի կլինի: Քիչ բան ծրագրի համաձայն կընթանա, հաճախ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել: Բայց դուք չեք բողոքի: Ինտուիցիան կառաջնորդի ձեզ, դրված նպատակներին հասնելու համար բավական է լսեք նրա հուշումները:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Ձեզ բոլոր դեպքերում կհաջողվի դա անել, բայց ջանքերի գնով: Հիշեք, որ հիմա չարժե կիսվել գաղտնիքներով կամ ծրագրերով, որոնք դուք ինքներդ էլ դեռ լավ չեք մտածել: Օրվա վերջին հավանական են լավ նորություններ, ինչպես նաև առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա: Ձեզ հետաքրքիր օր է սպասվում, բայց այն թեթև ու լրիվ անամպ անվանել չի կարելի: Ոչ միանշանակ իրավիճակներ կստեղծվեն, որոնցից գլուխ հանելը հեշտ չի լինի: Հանգստություն պահպանեք և մի կորցրեք ինքնավստահությունը: Լավ է հեռու մնաք այն մարդկանցից, որոնք արդեն ոչ մեկ անգամ շեղել են ձեզ իրենց կասկածներով ու վախերով: Շփվեք լավատեսների հետ. նրանք հաջողություն կբերեն:

Հնարավորություն կունենաք սովորել այն, ինչը շուտով անպայման պետք կգա: Դուք արագ կմտապահեք պիտանի տեղեկատվությունը, շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Աշխատանքի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար: Կարող եք նաև կարևոր գործնական բանակցություններ վարել. դրանց արդյունքները ձեզ չեն հիասթափեցնի: Չեն բացառվում ծանոթությունները, որոնց համար շատ ուրախ կլինեք: Շրջապատողներին դուր գալու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի, բավական է միայն անկեղծ լինեք:

Զգույշ եղեք գումարի հետ, դուք հակված կլինեք չափազանց շատ բան ծախսել դատարկ բաների վրա: Սպոնտան գնումները կարող են անհաջող լինել, հատկապես եթե ընտրությունն ինքներդ չկատարեք, այլ հետևեք ինչ-որ մեկի խորհրդին:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը շատ արդյունավետ կանցնի, եթե դուք արագ որոշակիություն մտցնեք նպատակների և առաջնահերթությունների մեջ: Դուք կհասկանաք, թե ինչպես է լավ գործել, ով լավ խորհուրդ կտա, ում կարելի է դիմել օգնության խնդրանքով: Աշխատեք մեծ ուշադրություն դարձնել մտերիմներին, այսօր դա կարևոր կլինի և՛ նրանց, և՛ ձեր համար: Կգտնվի հին ընտանեկան խնդիրը լուծելու ձևը:

Օրվա կեսը լավագույն ժամանակն է գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ ու հիշարժան, հաճելի իրադարձություններ է խոստանում:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է ստեղծագործելու համար: Միապաղաղ աշխատանքը դժվարությամբ կտրվի, բացի այդ, երբեմն խիստ կնյարդայնացնի: Բայց դուք դրանից արժանապատվորեն գլուխ կհանեք, լուրջ սխալներ չեք գործի և կաշխատեք ամեն ինչ առանց օգնության անել: Այսօր ստացած փորձը հետո ձեզ դեռ պետք է գալու:

Հնարավորություն կունենաք մտերիմներին ուրախացնել հաճելի անակնկալներով, զարմացնել անսովոր գաղափարներով: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն վերջին շրջանում լարված հարաբերությունները: Որոշ Կույսեր կհասկանան, թե ինչ կա այն մարդկանց հոգում, որոնք սովոր են թաքցնել իրենց զգացմունքները և ոչ ոքի հետ չկիսվել ապրումներով:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր ձեզ մոտ շատ բան հրաշալի կստացվի: Բայց դա միայն ձեր արժանիքը չի լինի. ձեզ կօգնեն ամենատարբեր մարդիկ: Օրը հարմար է ցանկացած բնույթի հարաբերություններ սկսելու, զարգացնելու և բարելավելու համար: Ծանոթություններ կհաստատեք, որոնք ավելի ուշ կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

Օրվա միտումները բարենպաստ կլինեն նաև ընտանեկան հարաբերությունների համար. տարաձայնությունների առիթներ չեն լինի, կլուծվեն հին խնդիրները: Ընկերները կկիսվեն հրաշալի նորություններով ու կառաջարկեն այն, ինչից հրաժարվել չեք ցանկանա: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ նոր աղբյուրներից:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հենց առավոտվանից լավատեսորեն տրամադրվեք, հակառակ դեպքում վտանգ կա փչացնեք և՛ ձեր, և՛ շրջապատողների օրը: Սրտին մոտ մի ընդունեք փոքրիկ անհաջողությունները, ապրումներ մի ունեցեք սխալների համար, որոնք հեշտությամբ կարելի է ուղղել: Այո, հազիվ թե կարողանաք խուսափել վեճերից: Փոխարենը դրանք կօգնեն նորովի նայել ծանոթ բաներին, ճիշտ որոշումներ ընդունել, գտնել ճշմարտությունը:

Արագ կլուծվեն կազմակերպչական հարցերը: Օրը հարմար է պաշտոնական փաստաթղթեր կազմելու, պետկազմակերպություններին դիմելու համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի շտապեք: Առաջնահերթությունները դնելու և նպատակին տանող ամենակարճ ուղին գտնելու համար ժամանակ է պետք: Միանգամից բոլոր գործերը մի ստանձնեք, պետք է ընտրեք ամենակարևորն ու կենտրոնանաք նրա վրա: Զգույշ եղեք նոր ծանոթների հետ, քանի որ նրանք այնքան բարյացակամ չեն լինի, որքան սկզբում կթվան: Շատերը կփորձեն շահել ձեր համակրանքը՝ հույս ունենալով հետագայում օգտվել ձեր գիտելիքներից, կարողություններից ու տաղանդներից:

Հին համախոհները հուսախաբ չեն անի, կաջակցեն դժվար պահերին: Եթե խնդիրներ առաջանան, դուք դրանց հետ մենակ չեք մնա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք մեծ ջանքեր կգործադրեք դրված նպատակներին հասնելու համար, բայց դա միշտ չի օգնի: Երբեմն ստիպված եք լինելու հետաձգել ծրագրած գործերը, որպեսզի լուծեք անսպասելի առաջ եկած առաջադրանքները: Որոշ Այծեղջյուրներ կմնան առանց աջակցության, որի վրա հույս էին դրել և ինքնուրույն կգործեն, ընդ որում՝ մեծ հաջողությամբ: Մեկ անգամ չէ, որ պետք կգա ավելի վաղ ստացած փորձը:

Արժե ուշադրություն դարձնել ընտանեկան գործերին: Հնարավորություն կունենաք ուրախացնել մտերիմներին, հոգատարությամբ շրջապատել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Շատ վեճեր կմնան անցյալում:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործեր շատ կլինեն, բայց դուք դրանցից յուրաքանչյուրից հրաշալի գլուխ կհանեք: Բարդ խնդիրները չեն վախեցնի, դուք դրանք լուծելու անսպասելի և արդյունավետ եղանակներ կգտնեք: Հաճախ այդ հարցում կօգնի վաղուց ստացած փորձը: Հիշելով անցյալի իրավիճակները, դուք պատասխաններ կգտնեք հիմա ակտուալ հարցերին:

Կհաջողվի հանգստություն պահպանել, նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա և շուրջը բոլորը հուզվեն: Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն ձեզ օգնության ու խորհուրդների խնդրանքով: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Դրանք ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կդնեն:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք հաջողակ կլինեք: Կկարողանաք շրջանցել թշնամիների լարած թակարդները, խուսափել կոնֆլիկտներից և լուրջ սխալներ չգործել: Լավ գաղափարներ կհայտնվեն, իսկ հետո դուք կծանոթանաք մարդկանց հետ, որոնք կօգնեն իրագործել մտածածը:

Վատ օր չէ նոր ծանոթությունների, ընկերական կամ սիրային հարաբերություններ սկսելու համար: Ինտուիցիան կհուշի՝ ում հետ է հաճելի լինելու շփվել, իսկ ումից է լավ հեռու մնալ: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, կգտնեք անհրաժեշտ բառերը, ցանկացածի սրտին բանալի կգտնեք: Ձեզ սիրահարվելը հեշտ կլինի:

Понравилась статья? Поделиться с друзьями: