Հինգ անչափ օգտակար մթերք, որոնք հաճախ են թերագնահատվում

Գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնք հայտնի են իրենց օգտակարությամբ և հաճախ խորհուրդ են տրվում ամենօրյա սննդակարգի մասը դարձնել։ Նման առողջարար մթերքն օգնում է հագեցնել օրգանիզմն անհրաժեշտ սննդարար նյութերով, բարելավել տարբեր համակարգերի աշխատանքը, խուսափել մի շարք վտանգավոր խնդիրների զարգացումից և ազատվել արդեն իսկ ի հայտ եկած որոշ խանգարումներից։ Սակայն քչերին է հայտնի, որ կան նաև ոչ պակաս օգտակար ու կարևոր սննդամթերքի այլ տեսակներ, որոնք հաճախ թերագնահատվում են, իսկ երբեմն էլ պարզապես դեն նետվում։

Մասնագետները ներկայացրել են ամենաօգտակար սննդամթերքի տեսակները, որոնք սովորաբար անտեսվում են, իսկ դրանց օգտակարությունը՝ թերագնահատվում։ Մասնագետների կարծիքով՝ նշված մթերքը պակաս առողջարար չէ, որքան օգտակար համարվող սննդամթերքի մի շարք այլ տեսակներ, մինչդեռ մարդիկ հազվադեպ են կիրառում դրանք հիմնական սննդակարգում։

Ոսպ

Ոսպը բավական տարածված մթերք, սակայն դրա օգտակարությունը հաճախ թերագնահատվում է։ Այս մթերքը հարուստ է մեծ քանակությամբ սննդային մանրաթելերով, երկաթով և B խմբի վիտամիններով։ Նման օգտակար բաղադրության շնորհիվ այն օգնում է նվազեցնել սրտամկանի ու գլխուղեղի հիվանդությունների զարգացման հավանականությունը, բարելավում է մարսողությունն ու կարգավորում նյութափոխանակությունը։

Սարդինաներ

Պահածոյացված սարդինաները կարող են շատ օգտակար հավելում լինել ամենատարբեր ուտեստներին։ Այս ձկնատեսակը հարուստ է սպիտակուցներով, օմեգա-3 ճարպաթթուներով և B12 ու D վիտամիններով, ուստի այն սննդակարգում ներառելը կօգնի բարելավել առողջական վիճակն ու կարգավորել անոթների ու սրտամկանի գործառույթները։

Լամինարիա

Հաճախ անտեսվող այս մթերքը ևս կարող է շատ առողջարար լինել։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենօրյա սննդակարգում լամինարիա ներառելն օգնում է կարգավորել զարկերակային ճնշումը, նվազեցնել սրտի նոպաների հավանականությունը, ամրապնդել անոթների պատերն ու նվազեցնել արյան մեջ խոլեստերինի պարունակությունը։ Բացի այդ, այս մթերքի գործածությունը բարձրացնում է զգայունությունն ինսուլինի նկատմամբ և պաշտպանում է շաքարային դիաբետի զարգացումից։ Լամինարիայի մյուս օգտակար հատկությունը դրանում լիգնանների՝ հակաօքսիդանտային ազդեցությամբ օժտված նյութերի պարունակությունն է, որոնք կարող են արգելափակել քաղցկեղ առաջացնող վնասակար քիմիական միացությունների ակտիվությունը։

Տոմատի մածուկ

Մարդիկ հաճախ տոմատի մածուկի փոխարեն գերադասում են թարմ լոլիկ օգտագործել՝ համարելով այն շատ ավեի օգտակար, մինչդեռ քչերին է հայտնի, որ այս մածուկից կարելի է ավելի շատ լիկոպին բնական հակաօքսիդանտ ստանալ, քան լոլիկից, որը համարվում է այս տարրի լավագույն աղբյուրը։ Օրական ընդամենը երկու թեյի գդալ տոմատի մածուկ ուտելը կօգնի պաշտպանել մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից՝ դրանով իսկ նվազեցնելով քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Բացի այդ, այս մթերքը հարուստ է նաև այլ օգտակար հակաօքսիդանտներով, որոնք բարելավում են աղիների աշխատանքը, ինչը շատ կարևոր է ընդհանուր առողջական վիճակի համար։

Հավի ոտքեր

Ճապոնացի գիտնականների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ այս մթերքը հարուստ է մեծ քանակությամբ սպիտակուցներով, որոնց ազդեցությունը համեմատելի է զարկերակային գերճնշման դեմ կիրառվող դեղորայքի ազդեցության հետ։ Զարկերակային ճնշման բարձրացման բարձր հավանականության դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական չորս անգամ հավի ոտքերից պատրաստված արգանակ օգտագործել, սակայն հարկ է հիշել, որ արգանակը պետք է լինի առանց աղի։ Այս մթերքում պարունակվող կոլագենը խթանում է անոթների ակտիվությունը, նպաստում է աճառային հյուսվածքների վերականգնմանն ու բարելավում է մաշկի վիճակը։ Բացի այդ, այս ենթամթերքը հարուստ է վիտամին В4-ով, որը պատասխանատու է ակտիվ նյութափոխանակության և լյարդի ու աղիների գործառույթների կարգավորման համար։

Գարեձավար

Մեծ քանակությամբ մանրաթելերի շնորհիվ այս մթերքը մաքրում է մարսողական տրակտը վնասակար կուտակումներից, կարգավորում է աղիների աշխատանքն ու օգնում է ազատվել փորկապությունից։ Բացի այդ, գարեձավարի գործածությունը նպաստում է մաշկի երիտասարդացմանը, ինչը պայմանավորված է դրանում պարունակվող մեծ քանակությամբ վիտամին Е-ով ու սպիտակուցներով։ Այս մթերքը հարուստ է նաև վիտամին А-ով, որն ամրապնդում է իմունային համակարգը։ Այս տարրը բարելավում է լորձաթաղանթների պաշտպանական գործառույթները և պաշտպանում է շնչուղիները ախտածին բակտերիաների ներթափանցումից։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: