Խոշոր աղն ընդդեմ մազաթափության

Մազերի թափվելու դեմ գոյություն ունեն բազմաթիվ եղանակներ, սակայն ամենաանվտանգն ու բավականին արդյունավետ միջոցը խոշոր աղն է:

Մազաթափությունը կանխելուն աղը օգնել է շատ-շատերին. այն վերականգնում է մազարմատները, խթանում դրանց ակտիվ գործունեությունը, մազերը դարձնում փարթամ և փափուկ, մաշկն ազատում է թեփից, հաղորդում առողջ փայլ:

Բացի այդ, աղը կարգավորում է ճարպային գեղձերի աշխատանքը և մազերն ազատում մաշկային ավելորդ ճարպից ու թեփից: Այն հատկապես արժեքավոր է յուղոտ և յուղոտվելու հակված մազերի համար: Վերջիններս հաճախ յուղոտ են լինում արմատների հատվածում և չոր` ծայրամասերում:

Ամենապարզ եղանակը գլխի մերսումն է խոշոր աղով: Յուղոտ մազերի համար արդյունավետ է նաև աղային դիմակը` հավելված կոնյակով և մեղրով: Նման խառնուրդ պատրաստելու համար կպահանջվի 100 գրամ աղ, 50 գրամ մեղր և 50 մլ կոնյակ: Բոլոր բաղադրիչները պետք է խառնել, լցնել մուգ ապակուց պատրաստված տարրայի մեջ և պահել սառնարանում: Դիմակը պետք է քսել խոնավ մազերին` պահելով շուրջ 40 րոպե: Լվանալ տաք ջրով և շամպունով:

Լավագույն դիմակը կնճիռների դեմ

Դիմակների պատրաստման համար պետք է հաշվի առնել մի քանի գործոն` նախ ընտրեք այնպիսի դիմակներ, որոնց պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչները միշտ ձեռքի տակ ունեք: Արդյունք ստանալու համար կարևոր է, որ դիմակը հաճախ օգտագործեք: Մեղրով ու ալոեի հյութով ներկայացվող դիմակը պատրաստելը Ձեզանից կխլի քիչ ժամանակ, բայց արդյունքը կլինի հենց Ձեր դեմքին: Մեկ ճաշի գդալ մեղրը տաքացրեք, վրան ավելացրեք 2 ճաշի գդալ ալոեի հյութ, լավ խառնեք և քսեք դեմքին: Լվացվեք կես ժամ անց: Մի քանի անգամ այս դիմակը օգտագործելուց հետո Դուք կտեսնեք հրաշալի արդյունք:

Հարթ և նուրբ կրունկներ. բաղադրատոմսեր

Գեղեցիկ սեռի ցանկացած ներկայացուցիչ ցանկանում է ոչ միայն խնամված դեմք ունենալ, այլև խնամված ոտքեր: Հետևեք ստորև բերված խորհուրդներին.

1. Ձվի դեղնուցը խառնեք մեկ թեյի գդալ կիտրոնի հյութի և մեկ ճաշի գդալ կարտոֆիլի ալյուրի հետ: Խառնուրդը քսեք ճաքճքած կրունկներին, պահեք` մինչև ամբողջությամբ չորանա, ապա լվացեք տաք ջրով և կրունկներին քսեք յուղոտ կրեմ:

2. Վեցրեք հյութալի հալվեի տերև, ճզմեք այն (աղացեք), ստացվածը դրեք պրոբլեմային տեղերի վրա, ծածկեք պոլիէթիլենե թաղանթով` վրայից հագնելով հաստ գուլպաներ: Սա` ամբողջ գիշերվա համար է:

3. Կես գլուխ սոխը և կաղամբի տերևները (1:1) աղացեք, խառնեք տրորած խաշած տաք կարտոֆիլի հետ: Յուրաքանչյուր ոտքի համար վերցրեք տոպրակներ, դրանցում լցրեք խառնուրդը և ոտքերը դրեք տոպրակների մեջ: Կամ` կարող եք վրայից գուլպաներ հագնել և քնել:

4. Եթե կրունկների մաշկը խիստ կոշտացել և նմանվել է շուշաթղթի (դա նշանակում է, որ մաշկի վերին շերտը մահանում է), ապա օճառով և սոդայով, խոտաբույսերով լոգանքից հետո կրունկների վրա քսեք գլուխ սոխի զանգվածը: Եռացրած ջրով մի քանի անգամ շոգեխաշեք գլուխ սոխը, բաժանեք մասերի, դրեք կրունկներին, վրայից փաթաթեք պոլիէթիլենե թաղանթ, փաթաթեք բինտով և այդպես թողեք ողջ գիշերը:

Առավոտյան հեռացրեք սոխի մնացորդները, կրունկները շփեք պեմզայով, պտուտական շարժումներով քսեք յուղոտ կրեմ: Բավական է 2-3 այդպիսի ընթացակարգ, և կրունկների մաշկը կդառնա հարթ և նուրբ:

5. Կրունկների կոշտացած մաշկը կարելի է նրբացնել, եթե դրանց վրա դրվի թարմ դդմիկից դիմակ: Դդմիկը մանր կտրատեք, հարմարացրեք մառլյայի մեջ և 30 րոպե դրեք կրունկների վրա: Այնուհետև լվացեք տաք ջրով ու քսեք յուղոտ սնուցող կրեմ: Այսպիսի դիմակ դրեք շաբաթը մեկ անգամ, և Ձեր կրունկների մաշկը կդառնա վարդի թերթիկների նկան քնքույշ:

6. Կրունկներին քսեք զեյթունի ձեթ` խառնած աղի հետ (ցանկալի է՝ ծովի):

Понравилась статья? Поделиться с друзьями: