Ինչպես մեղմել գլխացավն առանց դեղամիջոցների․ արդյունավետ բնական միջոցներ


Գլխացավն ամենատարածված խնդիրներից է, որը կարող է պայմանավորված լինել ամենատարբեր պատճառներով, այդ թվում՝ սթրեսով, հոգնածությամբ, առողջական որոշակի խնդիրներով և այլն։ Նման տհաճ զգացողությունները կարող են խիստ բացասաբար անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնաարվորինս շուտ ազատվել ցավից։

Գլխացավերը մեղմելու համար մարդիկ սովորաբար ցավազրկող դեղամիջոցներ են ընդունում, սակայն լինում են դեպքեր, երբ ցավը կտրուկ է ի հայտ գալիս, իսկ ցավազրկող միջոց ձեռքի տակ չի լինում։ Բացի այդ, շատերը պարզապես խուսափում են ցավազրկողներից, քանի որ դրանք բավական լուրջ կողմնակի բարդություններ են առաջացնում, իսկ հաճախակի գործածության դեպքում կարող են դադարել օգնել։ Նման դեպքերում օգնության են հասնում փորձված բնական միջոցները, որոնք օգնում են շատ արագ մեղմել ցավն ու կանխել խնդրի կրկնությունը։ Ճիշտ միջոցների կիրառման դեպքում գլխացավից հեշտությամբ կարելի է ազատվել անգամ առանց դեղորայքի, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ միջոցներից մի քանիսը։

1 ճաշի գդալ թարմ կամ չորացրած տատրակին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել կես ժամ, այնուհետև ընդունել օրական 3-4 անգամ մեկական ճաշի գդալ ուտելուց առաջ։
1 ճաշի գդալ սրոհունդին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, դնել միջին կրակին ու եռացնել 15 րոպե, այնուհետև քամել և ընդունել օրական 3 անգամ 1/4 բաժակ։
1 ճաշի գդալ չորացրած հազրեվարդի տերևներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, ծածկել տարան ու թրմել 10 րոպե, այնուհետև քամել և խմել որպես թեյ։
Խառնել 20-ական գրամ լվածաղկի ծաղիկները, լորենու ծաղիկներն ու պատրինջի տերևները, այնուհետև խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել կես լիտր եռման ջուր ու թրմել մեկ ժամ։ Քամել թուրմը, բաժանել երկու մասի և խմել օրվա ընթացքում։
Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում գլխացավը կարող է պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Բացի այդ, հարկ է հիշել, որ նման բնական միջոցներն ունենում են որոշակի հակացուցումներ և ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել գլխացավերի առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Понравилась статья? Поделиться с друзьями: