Բնական ըմպելիք, որն ակտիվացնում է նյութափոխանակությունը և բուժում խոցերը

Կտավատի սերմերը պարունակում են հսկայական քանակությամբ առողջարար տարրեր, ներառյալ՝ վիտամիններ, հանքանյութեր, օմեգա 3 թթուներ և մանրաթել:

Կտավատի սերմերը մաքրում են օրգանիզմը, կարգավորում նյութափոխանակությունն ու շաքարի մակարդակը, իջեցնում ախորժակը:

Այս ըմպելիքը, որի հիմնական բաղադրիչը կտավատի սերմերն են, խորհուրդ է տրվում մասնագետների կողմից:

Նրանց պնդմամբ՝ սերմերն օգնում են այն մարդկանց, ովքեր ունեն գաստրիտ, ստամոքսի խոց և թութք:

Ըմպելիքը պետք է պատրաստել խմելուց մեկ օր առաջ

3 ճ/գ սերմերը լցրեք 1 լ եռացրած ջրի մեջ և թողեք մնա ամբողջ գիշեր: Հաջորդ առավոտյան բլենդերով հարեք: Օրական 3-4 անգամ, ուտելուց կես ժամ առաջ 150 մլ խմեք այս ըմպելիքից: Շատ կարևոր է, որ այն թարմ վիճակում օգտագործեք:

Այս ըմպելիքը պետք է խմել 10 օր, հետո 10 օր դադար տալ: Կանոնավոր օգտագործելու դեպքում կհասնեք ցանկալի արդյունքի: Այսկերպ կկարգավորեք ձեր քաշը, և արդյունքը տեսանելի կլինի 3-5 անգամ օգտագործելուց հետո: Եթե ցանկանում եք համ հաղորդել դրան, կարող եք մեկ ճաշի գդալ մեղր ավելացնել:

Այս ըմպելիքի օգտագործումից հետո մաշկի որակի փոփոխություն կզգաք, այն ոչ միայն երիտասարդ տեսք կհաղորդի ձեզ, այլև կօգնի ազատվել ցելյուլիտից:

Այս ամենից բացի, կտավատի սերմերն արդյունավետ են երիկամների քարերի դեպքում: Այնուամենայնիվ, պետք է խորհրդակցել բժշկի հետ:

Զգուշացում. Խորհուրդ չի տրվում այս ըմպելիքն օգտագործել այն մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն լյարդի հետ:

Понравилась статья? Поделиться с друзьями: